ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական հերթական ստոր մանևրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ռազմաօդային մասի կառավարումը հանձնել է Թուրքիային: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչպես է իրականացվում կառավարումը Թուրքիայի տարածքից, հեռավար հրամանատարական օդային կետից: Ըստ հաղորդագրության, թուրքական երկու Ֆ-16 և ադրբեջանական ՍՈՒ-25-ները հարվածներ են հասցրել Հադրութի և Մարտունու շրջանի բնակավայրերին: Իրականում այս հաղորդագրությունը նշանակում է երկու բան՝ նախ Ադրբեջանը տապալվել է, ադրբեջանական զինուժ, որպես այդպիսին, գոյություն չունի, և Ադրբեջանն արդեն իսկ պարտվել է Արցախին:
 
Երկրորդն այն է, որ այդ փաստով ամրագրվում է, որ Արցախն այլևս կռվում է Թուրքիայի դեմ, ինչը նշանակում է արդեն ռազմա-քաղաքական իրադրության բոլորովին այլ մասշտաբ: Դա տեղի է ունենում դիվանագիտական բավականին կուլմինացիոն զարգացումներին զուգահեռ, երբ ավելի են հստակեցվում տարբեր հայտարարություններ միջազգային դերակատարներից: Այդ ֆոնին, Անկարան, փաստորեն տապալված Բաքվից, վերցնում է ագրեսիայի կառավարումը, ըստ ամենայնի՝ շտապելով հասնել որոշակի ռազմական առավելության, որպեսզի կանգ առնի ստիպված լինելու պարագայում և կարողանա դա վերածել քաղաքական գործընթացում պայման թելադրելու ռեսուրսի:
 
Մյուս հավանական տրամաբանությունը, թերևս, այն է, որ Թուրքիան փորձում է հակամարտության մեջ ներքաշել Հայաստանին և այդպիսով նաև Ռուսաստանին, այդպիսով ընդլայնելով պատերազմի մասշտաբը, հասցնելով այն ռեգիոնալի և բարձրացնելով քաղաքական սակարկության գինը: Հավելենք նաև, որ այս ամենը տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության ֆոնին, որ նա արել էր նախօրեին` միարժեք սատարելով հայկական կողմին, ում նախաձեռնությամբ նաև կայացավ երեկվա հայտարարությունը, որին բացի Մակրոնից միացել էին նաև Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular