ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի մինիմում պլանը արդեն իսկ ձախողվել է. Ալեքսանդր Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, այլևս որևէ կասկածի տեղիք չի տալիս, 1or.am-ի հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ փորձագետի՝ նորություն չէ նաև այն, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ևս Թուրքիան այս կամ այն ձևով ներգրավված է եղել դեռևս 92-ից, բայց երբեք այն այսչափ բացահայտ չի եղել:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եղել են չեչեն վարձկաններ, հիմա նրանց փոխարինել են այլ տեղերից բերված վարձկանները: Բայց այս պատերազմում, որը հիմնականում օդային մարտերի շրջանակներում է ընթանում, վարձկան գրոհայինները, փաստացի, պետք չեն: Իմ կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն ավելի շատ ցանկանում էր ցույց տալ, որ հակառակ կողմում նաև այլ ուժեր կան, որի դեմ այսօր պատերազմում է հայկական բանակը, ոչ ավելին»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են կրակը դադարեցնելու կամ շարունակելու մասին հայտարարություններին Ադրբեջանի փոխարեն Թուրքիայի իշխանությունները պատասխանում, քաղաքագետը պատասխանեց.

«Թուրքական կողմն ուներ երկու պլան՝ մինիմում և մաքսիմում: Նվազագույն ցանկությունը՝ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության անդամ արդեն իսկ ձախողվել է: Երկրոդ ծրագիրը Հայավային Կովկաս ներխուժելն է: Այս հարցն այս պահին լուծվում է շփման գծում: Եվ երբ ավարտվի պատերազմը, շատ հարցեր պարզ կդառնան: Ինչ վերաբերում է կրակի դադարեցմանը, ապա պետք է հաշվի առնել, որ իրավիճակը ծայրահեղ լարված է, բայց հարկավոր է հանգստություն պահպանել և հետևել իրադարձությունների զարգացմանը» ,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular