ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն արձագանքել է Հայաստանին հասցված հարվածի մասին տեղեկատվությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքին հասցված հարվածի մասին տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ հարվածի արդյունքում օբյեկտներից մեկը ոչնչացվել է: Այս մասին «Интерфакс»-ին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի համաձայն՝ ռուս զինվորականները մշտական կապի մեջ են գտնվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

-Նախարարը հեռախոսային կապեր է ունեցել երկու կողմերի գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծության է ենթարկվում, - նշել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի մեխանիզմները, եթե տեղեկատվությունը հաստատվի, Կրեմլի ներկայացուցիչը տվել է խուսափողական պատասխան՝ առաջարկելով սպասել ստուգման արդյունքներին:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից գոտու վրա հարձակման մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

-Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինուժը հարվածել է Հայաստանի տարածքում գտնվող ռազմական տեխնիկային՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին, - իր «Facebook»-յան էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա նաև նշել է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսուհետ իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular