ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը վավերացրեց կոռուպցիայի հակազդման մասին համաձայնագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մինչ նիստի մեկնարկը քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Առաջին ընթերցմամբ միաձայն հավանության արժանացան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ Դատական հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթները, որոնց կողմ քվեարկեց 99 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Հավանության արժանացավ նաև նոյեմբերի 20-ին Աբու-Դաբիում Հայաստանի և Արաբական Էմիրությունների կառավարությունների միջև ստորագրված համապատասխան օդային տարածքների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որը ներկայացվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:

Հավանության արժանացավ նաև ՀՀ Նախագահի կողմից ներկայացված՝ Կոռուպցիայի հակազդման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մինսկում: Նախագծին կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular