ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կոնգրեսականի առաջարկն ընդունվի, ադրբեջանցիները կզրկվեն ԱՄՆ մեկնելու իրավունքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են կառավարությունից պահանջել, որ տարբեր պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի և դրա քաղաքացիների հանդեպ:

Մասնավորապես, կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Նա հայտարարել է նաև, որ հաշվի առնելով հանգամանքը, որ պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերը, որոնք ուղղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են: Մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են:

«Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ», -նշել է նա :

Նա  հրապարակել նաև հոկտեմբերի 23-ին կոնգրեսականների կողմից Պոմպեոյին ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրվել ևս 24 կոնգրեսականի կողմից։

Նշենք նաև, որ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառելու դեպքում Ադրբեջանցիները կզրկվեն ԱՄՆ մուտքի վիզայից և ԱՄՆ բանկերում ունեցած ադրբեջանի քաղաքացիների ֆինանսական ակտիվները կարգելափակվեն: Նման որոշում կայացնելու դեպքում երկար ժամանակ բավական դժվար կլինի ազատվել այդ արգելքներից և վերադառնալ անցյալին, քանի որ այդ պատժամիջոցների կիրառումից հետո Ադրբեջանը դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ որպես անցանկալի երկիր և դուրս կմնա շատ այլ նախագծերից:

Աննա Աղայան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular