ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատության հրապարակում ձերբակալվեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ազատության հրապարակում ձերբակալվեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ուղիղ եթերում ցուցադրում էր, որ այսօր՝ ժամը 13-ին կայանալիք հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիները ձերբակալվում են:

«Սա քաղաքական նպատակ է հետապնդում: Վարչապետը երկու օր առաջ խոստացավ վրեժ լուծել, և սա վրեժի դրսևորում է: Ինձ ձերբակալեցին դավաճանի պաշտպանները»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել տարբեր կառույցների մոտ, սակայն որևէ խոչընդոտ չի եղել, մինչդեռ հիմա, երբ պատերազմը ավարտվել է, կիրառեն միջոցներ, որ մարդկանց հեռացնեն Ազատությանն հրապարակից:

«Ոստիկանությունը պաշտպանում է հող հանձնող դավաճանին: Բռնություն կիրառելով՝ քաղաքացիներին են տանում դավաճան հող հանձնողներին պաշտպանողները՝ դավաճան հող հանձնողների հանձնարարությամբ»,-ասաց նա:

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular