Ազատության հրապարակում ձերբակալվեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱզատության հրապարակում ձերբակալվեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ուղիղ եթերում ցուցադրում էր, որ այսօր՝ ժամը 13-ին կայանալիք հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիները ձերբակալվում են:
«Սա քաղաքական նպատակ է հետապնդում: Վարչապետը երկու օր առաջ խոստացավ վրեժ լուծել, և սա վրեժի դրսևորում է: Ինձ ձերբակալեցին դավաճանի պաշտպանները»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել տարբեր կառույցների մոտ, սակայն որևէ խոչընդոտ չի եղել, մինչդեռ հիմա, երբ պատերազմը ավարտվել է, կիրառեն միջոցներ, որ մարդկանց հեռացնեն Ազատությանն հրապարակից:
«Ոստիկանությունը պաշտպանում է հող հանձնող դավաճանին: Բռնություն կիրառելով՝ քաղաքացիներին են տանում դավաճան հող հանձնողներին պաշտպանողները՝ դավաճան հող հանձնողների հանձնարարությամբ»,-ասաց նա: