ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան բավարար ապացույցներ՝ միջազգային դատարան դիմելու համար. Արա Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում իրականացրած հանցագործություններին միջազգային մակարդակով իրավական գնահատական տալու գործընթացների մասին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն 2016 թվականի քառօրյա պատերազմի, այս անգամ պետությունն այդ բեռն իր վրա է վերցրել և այս պահին արդեն իսկ բավականին ապացուցողական բազա է հավաքել իրավական գործընթացներ սկսելու համար:

«Սա այն է, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում էինք: Միջազգային ատյաններում մենք կարող ենք երեք հիմնական հիմքերով դիմումներ ներկայացնել՝ մարդու իրավունքների խախտումների, միջազգային քրեական իրավունքի խախտում և միջազգային հումանիտար իրավունքի խախտում հատկանիշներով: Եվ, եթե պատերազմի ակտիվ փուլում գրեթե անհնար էր անհատական գանգատներ ներկայացնել միջազգային ատյաններ, ապա հիմա հնարավոր է: Բայցի այդ, խոսքը միայն միջազգային գանգատներին չպետք է վերաբերի, այլ պետք է աշխատել միջազգային մոնիտորինգային խմբերի հետ, որը ևս կօգնի դատավարությունների ժամանակ»,- ասաց Ա. Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով բավարար հիմքեր կան նաև ռազմագերիների մասով միջազգային դատարան դիմելու համար, քանի որ կան թե՛ ՄԻԵԴ-ի որոշումներ, և թե՛ տեսապատկերներ: Բավարար ապացույցներ կան նաև հեռահար հրետակոծման, հայատյացության և այլ հիմքերով միջազգային դատարան դիմելու համար:

«Անհրաժոշտ է նաև պատերազմական գործողությունների խախտումների մասով ապացուցողական բազա հավաքել, որը, բնականաբար, պետք է ռազմական մասնագիտական վերլուծության շրջանակներում լինի: Կարևոր է նաև, որ առնվազն երկու պետություն՝ Ռուսաստանը և Ֆրանսիան նշել են, որ իրենք ապացույցներ ունեն տեռորիստական խմբերին հարող վարձկան ահաբեկիչների մասին: Եվ միջպետական գանգատի դեպքում այս ամենը կարող են ներկայացվել որպես ապացույցներ, հիմնավորելու ամենակարևորը՝ պատերազմի միջոցով էթնիկ զտմումը, որը տեղի է ունեցել ռասիզմի հետևանքով»,- ասաց Ա. Ղազարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular