ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, պատերազմի ռիսկը մշտապես պահպանվելու է. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին, այսօր՝ նոյեմբերի 27-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ է, որի արդյունքում կողմերից մեկը իր տարածքներն է ընդլայնում, մյուսը իր ազդեցությունն է տարածաշրջանում մեծացնում, իսկ Հայաստանը հայտնվել է զիջողի դերում:

 «Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի գործոնն, ինքնին մշտապես պահպանում է պատերազմի վերսկսման վտանգը: Եվ քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է, պատերազմի ռիսկը միշտ պահպանվելու է, քանի որ մեր թշնամիները օգտվելու են պարտվողի հոգեբանություն ունեցող կապիտուլյանտ վարչապետից և անընդհատ զիջումներ են կորզելու, որի ամենադասական օրինակը՝ երեկ Սոթքում տեղի ունեցած գործընթացն էր»,- ասաց Ս. Սուրենյանցը:

 Նա նշեց, որ Սոթքի խնդիրը ուսումնասիրել է և պարզել, որ դեռևս 80-ական թվականներին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, այդ տարածքով անցնող սահմանի ճշգրտում է տեղի ունեցել և վիճելի տարածքը Հայաստանի սահմանը գծվել է այնպես, որ հանքավայրը մեր տարածքում լինի: Այնպես որ այդ հարցի շուրջ մինչ օրս որևէ հակասություն չի եղել:

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում

Աննա  Մանասարյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular