ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով վերելակում. 6 օգտակար խորհուրդ

ՖՈՏՈ

Համավարակի ժամանակ շենքերի վերելակները ներկայացնում են առանձնահատուկ վտանգ. փոքր փակ տարածքում, որտեղ մուտք ու ելք են անում բազմաթիվ մարդիկ, վարակվելու ռիսկը շատ բարձր է:

Ինչպե՞ս պաշտպանվել վերելակում: Մի քանի խորհրդով կիսվել է Medportal.ru պարբերականը:

1. Ոտքով բարձրացեք, եթե դա հնարավոր է

CDC-ն խորհուրդ է տալիս հրաժարվել վերելակներից համավարակի ընթացքում: Եթե ձեր առողջությունը թույլ է տալիս, փորձեք ոտքով բարձրանալ աստիճանները: Մարդիկ հաճախ կորցնում են զգոնությունն ու չեն կրում դիմակներ վերելակներում՝ համարելով դա կարճ ուղեւորություն, սակայն իրականում վերելակում վարակվելու ռիսկը շատ բարձր է:

2. Մի մտեք վերելակ ուրիշ մարդկանց հետ

Սոցիալական հեռավորությունը վերելակում պահպանելը բավականին բարդ է, իսկ երբեմն՝ պարզապես անհնար: Ուստի, եթե կա հնարավորություն, փորձեք չտնել վերելակ ուրիշ մարդկանց հետ միասին, որոնց հետ դուք չեն բնակվում միեւնույն բնակարանում:

3. Պահպանեք հեռավորություն նախքան վերելակ մուտք գործելը

CDC-ն խորհուրդ է տալիս գործատուներին պատրաստել գունավոր գծանշան գրասենյակային շենքերում վերելակի մուտքի մոտ մարդկանց սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար: Սակայն, եթե անգամ այդպիսի գծանշան չկա, փորձեք պահպանել 1,5-2 մետր հեռավորություն ուրիշ մարդկանցից:

4. Կրեք դիմակ

Մասնագետները խորհուրդ են տալիս դիմակը հագնել անմիջապես շենք կամ բնակելի շենքի մուտք մտնելիս: Վերելակ պետք է մտնեք արդեն դիմակով անգամ այն դեպքում, եթե դուք այդտեղ միայնակ եք: Անհրաժեշտ է հիշել, որ կարելի է վարակվել անգամ վերելակում վարակված անձի գտնվելուց հետո որոշ ժամանակ անց:

5. Փորձեք չսեղմել վերելակի կոճակները մատների բարձիկներով

CDC-ն խորհուրդ է տալիս սեղմել վերելակի կոճակները մատների ոսկորներով կամ դա անել գրիչով կամ այլ առարկայով: Նաեւ արժե խուսափել բազրիքներին եւ վերելակի տարբեր մակերեսներին դիպչելուց:

6. Լվացեք ձեռքերն ու օգտագործեք ախտահանիչ

Վերելակից դուրս գալուց հետո ախտահանեք ձեռքերը: Եթե չկա ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն, օգտվեք առնվազն 70-տոկոսանոց սպիրտ պարունակող ախտահանիչով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular