Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով վերելակում. 6 օգտակար խորհուրդ
ՖՈՏՈՀամավարակի ժամանակ շենքերի վերելակները ներկայացնում են առանձնահատուկ վտանգ. փոքր փակ տարածքում, որտեղ մուտք ու ելք են անում բազմաթիվ մարդիկ, վարակվելու ռիսկը շատ բարձր է:
Ինչպե՞ս պաշտպանվել վերելակում: Մի քանի խորհրդով կիսվել է Medportal.ru պարբերականը:
1. Ոտքով բարձրացեք, եթե դա հնարավոր է
CDC-ն խորհուրդ է տալիս հրաժարվել վերելակներից համավարակի ընթացքում: Եթե ձեր առողջությունը թույլ է տալիս, փորձեք ոտքով բարձրանալ աստիճանները: Մարդիկ հաճախ կորցնում են զգոնությունն ու չեն կրում դիմակներ վերելակներում՝ համարելով դա կարճ ուղեւորություն, սակայն իրականում վերելակում վարակվելու ռիսկը շատ բարձր է:
2. Մի մտեք վերելակ ուրիշ մարդկանց հետ
Սոցիալական հեռավորությունը վերելակում պահպանելը բավականին բարդ է, իսկ երբեմն՝ պարզապես անհնար: Ուստի, եթե կա հնարավորություն, փորձեք չտնել վերելակ ուրիշ մարդկանց հետ միասին, որոնց հետ դուք չեն բնակվում միեւնույն բնակարանում:
3. Պահպանեք հեռավորություն նախքան վերելակ մուտք գործելը
CDC-ն խորհուրդ է տալիս գործատուներին պատրաստել գունավոր գծանշան գրասենյակային շենքերում վերելակի մուտքի մոտ մարդկանց սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար: Սակայն, եթե անգամ այդպիսի գծանշան չկա, փորձեք պահպանել 1,5-2 մետր հեռավորություն ուրիշ մարդկանցից:
4. Կրեք դիմակ
Մասնագետները խորհուրդ են տալիս դիմակը հագնել անմիջապես շենք կամ բնակելի շենքի մուտք մտնելիս: Վերելակ պետք է մտնեք արդեն դիմակով անգամ այն դեպքում, եթե դուք այդտեղ միայնակ եք: Անհրաժեշտ է հիշել, որ կարելի է վարակվել անգամ վերելակում վարակված անձի գտնվելուց հետո որոշ ժամանակ անց:
5. Փորձեք չսեղմել վերելակի կոճակները մատների բարձիկներով
CDC-ն խորհուրդ է տալիս սեղմել վերելակի կոճակները մատների ոսկորներով կամ դա անել գրիչով կամ այլ առարկայով: Նաեւ արժե խուսափել բազրիքներին եւ վերելակի տարբեր մակերեսներին դիպչելուց:
6. Լվացեք ձեռքերն ու օգտագործեք ախտահանիչ
Վերելակից դուրս գալուց հետո ախտահանեք ձեռքերը: Եթե չկա ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն, օգտվեք առնվազն 70-տոկոսանոց սպիրտ պարունակող ախտահանիչով: