ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի պատերազմից ստացավ մաքսիմալ պրեֆերանցիաներ՝ առավելություններ, բայց պարտվեց մարտավարական տեսակետից. ռազմական փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

replyua.net-ը գրում է, որ «Գլավրեդ» հրատարակության կազմակերպած զրույցի ժամանակ ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ առավելագույն պրեֆերանցիաներ՝ առավելություններ քաղել Լեռնային Ղարաբաղի պատերազմից: Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետը շեշտել է, որ այս դեպքում պետք է խոսել միայն Ռուսաստանի Դաշնության տակտիկական օգուտների մասին: Այո, ներկայումս Կրեմլի համար հեշտ կլինի կոտրված ու թուլացած Հայաստանին մանիպուլացնել, և առաջին բանը, որ կարվի, այն է, որ Փաշինյանը ստիպված լինի հրաժարական տալ, իսկ նրա փոխարեն կնշանակվի ռուսամետ կառավարության ղեկավար: Բացի այդ, Ռուսաստանը նախատեսում է ռազմաբազա ստեղծել Ղարաբաղում, բացի արդեն Գյումրիում գտնվող ռազմաբազայից:

Այնուամենայնիվ, ռազմավարական առումով Ռուսաստանը հստակորեն պարտվել է: Ի վերջո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան առաջին անգամ կարողացավ ոչ միայն մտնել Հարավային Կովկաս, այլ նաև հասնել Ռուսաստանի հետ Ադրբեջանի սահմանին և ելք ստանալ Կասպից ծով: Այժմ թուրքերը կարող են գազատար կառուցել և «կապույտ վառելիք» ստանալ անմիջապես Թուրքմենստանից: Թուրքիան Մերձավոր Արևելքում գազային հանգույց դարձնելու Թուրքիայի ղեկավարության ծրագրերը հայտնի են վաղուց, և այժմ դրա իրականացման իրական հեռանկարներ են առաջացել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular