ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն առողջապահության ոլորտում պետպատվերների համակարգը կդարձնի հետվճարային

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կառավարությունը նպատակ ունի առողջապահության ոլորտում պետպատվերների համակարգը հետվճարային դարձնել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Մենք հիմա քննարկումների մեջ ենք: Մոտակա մեկ ամսում մենք կառավարության քննարկմանը կներկայացնենք ծրագիր, որը, հավանության արժանանալու դեպքում, կներկայացվի նաև հանրության դատին: Մոտեցումը պետպատվերների համակարը հետվճարային դարձնելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ այդ դեպքում այլևս հաճախորդը չի հետևելու գումարներին, չի նայելու, որ այս կամ այն հիվանդանոցում պետպատվերի չօգտագործված մաս կա, այլ գումարն է հետևելու հաճախորդին:

«Այսինքն, հաճախորդն ընտրելու է հիվանդանոցը, բուժվելու է, և այդ հիվանդանոցը դրա համար գումար է ստանալու»,- ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ այդպիսով կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը:

Հարցին, թե հնարավոր չէ՞, որ այդ դեպքում հիվանդանոցը և հաճախորդը գործարքի գնան, նախարարը պատասխանեց. «Դրա համար կան, այսպես ասած, հակաթույներ: Ամեն օր մոտավորապես 10 տոկոս դիմումներ կստուգվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular