ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը». առողջապահության նախարար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:

Այս մասին նախարարն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում:

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը:

Tert.am-ի դիտարկմանը, թե չէ՞ որ այդ մահացած ծննդկանների դեպքերն իր ղեկավարած համակարգին են վերաբերում, նախարարը հակադարձեց.

«Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Մեր հստակեցմանը, թե մահվան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:

Մյուս հարցերին նախարար Ալթունյանը հրաժարվեց պատասխանել՝ հավաստիացնելով, թե «ամեն ինչ լավ կլինի»:

Մարինե Խառատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular