ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը ՀՀ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» օրեն­ք­ի նա­խա­­գիծը: Այդ նախագծի վերաբերյալ ՀՀ կա­ռա­վա­րության եզ­րա­­կացության նա­խա­գծում, սակայն, նշված չէ Կառավարության դիրքորոշումը, ինպես լինում է սովորաբար: Փոխարենը, տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը բացասական չէ:

Նախագծում ընդամենը Կառավարությանն առաջարկվում է հավանություն տալ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրենքի նա­խագծի վերաբերյալ Հա­յաստանի Հան­րապետության կառա­վա­­րու­թյան եզրակացության նա­խագծին եւ այն սահմանված կար­գով ներկայացնել Հայաս­տանի Հան­րապետության Ազ­գա­յին ժողով»:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին խնդրել ենք պարզաբանել՝ Կառավարության դիրքորոշման բացակայությունը ինչո՞վ է պայմանավորված: Մեր հարցին ի պատասխան ԱԳՆ մամլո խոսնակն ասաց. «Կառավարությունն իր դիրքորոշումը կարտահայտի»:

Մինչ այդ նշենք, որ ԱԺ-ին ուղղվելիք նախագծում ասվում է.

«Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակա­ցու­թյունը Հա­յաստանի Հանրապետու­թյան Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներ­­կայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» Հայ­աստանի Հան­րապետության օրեն­քի նախագծի վե­րա­­­բեր­յալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»:

Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագիծը բաղկացած է 2 հոդվածից: Առաջինով ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը, երկրորդով որոշվում, էր որոշում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular