ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե չսովորենք ընտրության միջոցով իշխանություն ձևավորել, քաղաքական ինստիտուտները չեն զարգանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի համար զարմանալի է, որ դեմոկրատիայի տակ շատերը հասկանում են ամենաթողություն և մտածում են, որ ամեն ինչ կարող են ասել և անել, իսկ թավիշի ներքո, ի սզբանե անկազմակերպվածություն է եղել: Ուստի, ըստ նրա՝ ամեն ինչից առաջ նախ հարկավոր է երկիրը կարգի բերել: Ինչ վրաբերում է հասարակության գործողություններին, Հ. Սուքիասյանի կարծիքով՝ նրանք չեն միանում ընդդիմության կոչերին, քանի որ երկար տարիներ հետո, երբ ժողովուրդը կարողացել է իր ընտրությամբ իշխանություն ձևավորել, հիմա չի ցանկանում հետքայլ կատարել և թույլ տալ, որ իշխանությունները նախկինի նման կրկին վերարտադրվելու միջոցով ընտրվեն:

«Ուզենք թե չուզենք, այս իշխանությանը ժողովուրդն է ընտրել: Այսինքն՝ երկար տարիների դադարից հետո ընտրվել է մի իշխանություն, որին ժողովուրդն է բերել իշխանության: Մենք երկար տարիներ զրկված ենք եղել բնական սելեկտիվ եղանակով իշխանություն ձևավորելու հնարավորությունից: Հայաստանում քաղաքական կյանքը չի զարգացել, քանի որ մշտապես գայթակղություն է եղել զեղծարարությամբ կամ փողոցով գալ իշխանության: Այդ իսկ պատճառով մրցում են ոչ թե քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը, այլ՝ անձինք: Այդ է նաև պատճառը, որ կուսակցությունները չեն կարողացել զարգանալ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ ներկայումս երկրում խառնաշփոթ իրավիճակ է, քանի որ անկախությունից հետո մինչ օրս Հայաստանում քաղաքական էլիտա չի ձևավորվել: Սակայն, դա չի նշանակում, որ նոր իշխանությունները չպետք է ընտրական համակարգերի շնորհիվ ձևավորվեն:

«Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ անձինք նկուղներում, խորովածանոցներում, վերլուծական կենտրոններում որոշեն, որ իրենք են գալու իշխանության: Մեր հասարակությունը պետք է նաև սովորի, որ փողոցային ակցիաների միջոցով չեն իշխանություն ձևավորում: Պետք է թույլ տալ, որ փոփոխությունները ինստիտուցիոնալ մակարդակում տեղի ուենան, որպեսզի քաղաքական մշակույթը զարգանա: Եթե մենք չսովորենք ընտրության միջոցով իշխանություն ձևավորել, Հայաստանում քաղաքական ինստիտուտները չեն զարգանա»,- ասաց Հ. Սուքիասյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular