ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաջարանցի տղամարդն առևանգել է կնոջն ու բռնաբարել մեքենայի մեջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

43­ամյա քաջարանցի տղամարդն առևանգել է կնոջը, բռնաբարել և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ 131­րդ, 138­րդ և 139­րդ հոդվածների առաջին մասերով՝ Մարդուն առևանգելը, Բռնաբարությունը և Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երկու փաթեթ իրեղեն ապացույցների թվում են, մասնավորապես, դեպքի վայրի զննությամբ հայտաբերված անձեռոցիկները, պահպանակի ստվարաթղթե և փայլաթիթեղյա տուփերը, «Օպել վեկտրա» ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված և բամբակյա խծուծի վրա վերցված տուժողի մազերը, արնանման հետքերը, մեղադրյալի ու տուժողի արյան նմուշները, «Վիվասել» ընկերությունից ստացված սկավառակը:

Սեռական բնույթի հերթական քրեական գործը մակագրվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:

Աղբյուրն`  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular