Քաջարանցի տղամարդն առևանգել է կնոջն ու բռնաբարել մեքենայի մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ43ամյա քաջարանցի տղամարդն առևանգել է կնոջը, բռնաբարել և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ 131րդ, 138րդ և 139րդ հոդվածների առաջին մասերով՝ Մարդուն առևանգելը, Բռնաբարությունը և Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Երկու փաթեթ իրեղեն ապացույցների թվում են, մասնավորապես, դեպքի վայրի զննությամբ հայտաբերված անձեռոցիկները, պահպանակի ստվարաթղթե և փայլաթիթեղյա տուփերը, «Օպել վեկտրա» ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված և բամբակյա խծուծի վրա վերցված տուժողի մազերը, արնանման հետքերը, մեղադրյալի ու տուժողի արյան նմուշները, «Վիվասել» ընկերությունից ստացված սկավառակը:
Սեռական բնույթի հերթական քրեական գործը մակագրվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Աղբյուրն` այստեղ