ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուվրը կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Վերջին մեկ տարվա ընթացքում Լուվրի հաճախելիությունը համավարակի ֆոնին 72%-ով նվազել է: Ուրբաթ օրը թանգարանը հաղորդել է, որ 2020 թվականին Լուվր է հաճախել 2,7 մլն մարդ, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,6 մլն, իսկ 2018 թվականին՝ 10,2 մլն մարդ: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:

Թանգարանի տնօրինության համաձայն՝ համեստ ցուցանիշը կապված է կարանտինային սահմանափակումների հետ:

- Թանգարանն ամիսներ շարունակ փակ է. մարտի 17-ից մինչև հուլիսի 6-ը և հոկտեմբերի 29-ից մինչ օրս,- պարզաբանել են Լուվրի ներկայացուցիչները:

- Առողջապահության ոլորտի ճգնաժամը փլուզում է մեր ծրագրերը, - նշել է թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսը,- թանգարանի դատարկ սրահները վշտացնում են մեզ:

2021 թվականին Լուվրը պատրաստվում է մի քանի վերականգնված սենյակներ բացել, ինչպես նաև նոր ցուցահանդեսներ կազմակերպել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular