Լուվրը կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում
ՄՇԱԿՈՒՅԹՎերջին մեկ տարվա ընթացքում Լուվրի հաճախելիությունը համավարակի ֆոնին 72%-ով նվազել է: Ուրբաթ օրը թանգարանը հաղորդել է, որ 2020 թվականին Լուվր է հաճախել 2,7 մլն մարդ, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,6 մլն, իսկ 2018 թվականին՝ 10,2 մլն մարդ: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:
Թանգարանի տնօրինության համաձայն՝ համեստ ցուցանիշը կապված է կարանտինային սահմանափակումների հետ:
- Թանգարանն ամիսներ շարունակ փակ է. մարտի 17-ից մինչև հուլիսի 6-ը և հոկտեմբերի 29-ից մինչ օրս,- պարզաբանել են Լուվրի ներկայացուցիչները:
- Առողջապահության ոլորտի ճգնաժամը փլուզում է մեր ծրագրերը, - նշել է թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսը,- թանգարանի դատարկ սրահները վշտացնում են մեզ:
2021 թվականին Լուվրը պատրաստվում է մի քանի վերականգնված սենյակներ բացել, ինչպես նաև նոր ցուցահանդեսներ կազմակերպել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ