ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)

ՄՇԱԿՈՒՅԹ

Harvard University Press հրատարակչության կողմից ապրիլ ամսին լույս կտեսնի ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի` Հայոց ցեղասպանության մասին գիրքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նույն համալսարանի թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, որը հայտնի է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող հայացքներով:

«Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան վիլայեթում» վերնագրով գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա:

Քուրթը Հայոց ցեղասպանության մասին մեկ այլ «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակներից մեկն է պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ:  

Возможно, это изображение (3 человека и текст «The Armenians of Aintab The Economics of Genocide in an Ottoman Province Ümit Kurt»)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular