Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք հեղինակ Ումիթ Քուրթի գիրքը (լուսանկար)
ՄՇԱԿՈՒՅԹHarvard University Press հրատարակչության կողմից ապրիլ ամսին լույս կտեսնի ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի` Հայոց ցեղասպանության մասին գիրքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նույն համալսարանի թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, որը հայտնի է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող հայացքներով:
«Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան վիլայեթում» վերնագրով գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա:
Քուրթը Հայոց ցեղասպանության մասին մեկ այլ «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակներից մեկն է պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ: