ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններում իշխանության հույսը վարչական ռեսուրսի կիրառումն է. Սիսիանի համայնքապետ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հիմա համախմվել ենք և ուզում ենք կուսակցություն ստեղծել, մեր խնդիրները առաջ տանել ոչ միայն Սյունիքի անվտանգության հարցերով, այլ՝ երկրի: Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նիստին ասաց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը:

«Ինչպես 140 կմ եկան, հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ նոր պատերազմին գան, հասնելու են Երևան: Պետք է այդպես մտածենք, չմտածենք, որ դեռ մեր տներին չի հասել, հասնի, կկռվենք: Փաստացի տեսանք այդպես մտածելու հետևանքները»,-ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Սարգսյանն ասաց, որ իշխանությունների հույսը վարչական ռեսուրսների կիրառումն է, վստահ է՝  կիրառելու են:

«Այս 2,5 տարում իրենք փորձել են բոլոր դպրոցներում հանձնաժողովները փոխել և ներգրավել իրենց բարեկամներին: Ես վստահաբար ասում եմ, կարող եք բոլոր դպրոցներում նայել, հանձանաժողովները իրենց մտերիմներն են:

Սիսիանի ավագ դպրոցում խնդիր եղավ, իրենց մտերիմը չանցավ, փաստով կարող եմ ասել՝ այլ անձ ընտրվեց, նախարարը չնշանակեց»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular