Ընտրություններում իշխանության հույսը վարչական ռեսուրսի կիրառումն է. Սիսիանի համայնքապետ (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք հիմա համախմվել ենք և ուզում ենք կուսակցություն ստեղծել, մեր խնդիրները առաջ տանել ոչ միայն Սյունիքի անվտանգության հարցերով, այլ՝ երկրի: Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նիստին ասաց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը:
«Ինչպես 140 կմ եկան, հասան մինչև Սյունիք, 140 կմ էլ նոր պատերազմին գան, հասնելու են Երևան: Պետք է այդպես մտածենք, չմտածենք, որ դեռ մեր տներին չի հասել, հասնի, կկռվենք: Փաստացի տեսանք այդպես մտածելու հետևանքները»,-ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Սարգսյանն ասաց, որ իշխանությունների հույսը վարչական ռեսուրսների կիրառումն է, վստահ է՝ կիրառելու են:
«Այս 2,5 տարում իրենք փորձել են բոլոր դպրոցներում հանձնաժողովները փոխել և ներգրավել իրենց բարեկամներին: Ես վստահաբար ասում եմ, կարող եք բոլոր դպրոցներում նայել, հանձանաժողովները իրենց մտերիմներն են:
Սիսիանի ավագ դպրոցում խնդիր եղավ, իրենց մտերիմը չանցավ, փաստով կարող եմ ասել՝ այլ անձ ընտրվեց, նախարարը չնշանակեց»,-ասաց նա: