ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հոսպիտալից, վաղը կմասնակցի դատական նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ դուրս է գրվել Երևանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալից։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում  հաստատեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին տանը շարունակում է ամբուլատոր բուժումը: Դիտարկմանը, որ առողջական վիճակն արդեն թույլատրում է մասնակցել վաղվա դատական նիստին, Օհանյանը պատասխանեց.

«Եթե այսօր կամ գիշերն արտառոց ոչինչ տեղի չունենա, պատերազմ չսկսվի, կմասնակցեմ: Դատարանում 5 ժամ նստելը՝ երբեմն առանց ընդմիջման, այդքան էլ լավ չէ, ձանձրալի է: Եթե ամեն ինչ լավ անցնի, կանցնենք ակտիվ կյանքի»,- ասաց Օհանյանը: 

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին՝ Սեյրան Օհանյանի  առողջական խնդիրների հիմքով բացակայության պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular