ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեուլում ցուցահանդեսի ժամանակ այցելուները սխալմամբ վնասել են 440 հազար դոլար արժողությամբ ստեղծագործությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեուլում ցուցահանդեսի ժամանակ այցելուները վնասել են ամերիկացի նկարիչ JonOne-ի «Անանուն» գրաֆիտին, որի արժեքը գնահատվում է 440 հազար դոլար, հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

Զույգին շփոթեցրել էին ներկերն ու վրձինները, որոնք թողել էին կտավի հարեւանությամբ: Իսկ այդ արվեստի գործն ամբողջ ցուցահանդեսում միակն էր, որը ներկայացված էր առանց շրջանակի մեծ չափսերի պատճառով: Ենթադրելով, որ դրա վրա կարելի է նկարել, երիտասարդներն ավելացրել են մի քանի մուգ կանաչ երանգ եւ հեռացել:

Թանգարանի աշխատակիցները նկատել են փոփոխությունները նկարի վրա եւ տեսախցիկներով պարզել այցելուներին ու կանչել ոստիկանություն: Ավելի ուշ երիտասարդներին ազատել են. նրանց պատիժ չի սպառնում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի ներկայացուցիչ Կան Ուքը պատմել է, որ վրձիններն ու ներկերը թողել էին կտավի մոտ, որպեսզի դրան հաղորդեին նկարչի աշխատանքային գործընթացը: Դա ինքնատիպ ավանդույթ է. 2016 թվականին JonOne-ն ավարտել էր իր նկարը գրաֆիտիի ցուցահանդեսի ժամանակ այցելուների աչքի առաջ Սեուլի Արվեստի կենտրոնում, իսկ երբ կտավն արդեն պատրաստ էր, օգտագործված նյութերը նույնպես համարվել էին ցուցադրության մաս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular