ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. Bloomberg

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում վառելիքի պահանջարկի նվազման ֆոնին կուտակված նավթի աննախադեպ պաշարները գրեթե սպառվել են:

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Citigroup-ի և Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տնտեսագետների տվյալները:

Հումքի ավելցուկային պաշարները, ինչպես նշում է գործակալությունը, այժմ միայն Չինաստանում են, որը դրանք օգտագործում է վերամշակման գործարան կառուցելու համար:

Էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի դրությամբ, կուտակված վառելիքի ծավալի մեկ հինգերորդից էլ պակաս քանակություն է մնացել պահեստարաններում: Այդ ժամանակվանից վեր պաշարներն էլ ավելի են նվազել: Տնտեսագետները նշում են, որ նավթի համաշխարհային շուկայի նոր վերահաշվեկշռումը և վերականգնվող համաշխարհային տնտեսությունից վառելիքի աճող պահանջարկն արդեն հանգեցրել են նավթի գների բարձրացմանը՝ 1 բարելի դիմաց համար 67 դոլար:

Ավելի վաղ Էներգիայի միջազգային գործակալությունը նշել էր, որ կանխատեսվում է նավթի պահանջարկի աճ: Անցյալ շաբաթ նավթը թանկացել է գրեթե հինգ տոկոսով: Այս աճին նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների անկումը, որոնք բարելավել են նավթի պահանջարկի և շուկայում այս հումքի մատակարարման սպասելիքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular