Համավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. Bloomberg
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսային համավարակի ընթացքում վառելիքի պահանջարկի նվազման ֆոնին կուտակված նավթի աննախադեպ պաշարները գրեթե սպառվել են:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Citigroup-ի և Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տնտեսագետների տվյալները:
Հումքի ավելցուկային պաշարները, ինչպես նշում է գործակալությունը, այժմ միայն Չինաստանում են, որը դրանք օգտագործում է վերամշակման գործարան կառուցելու համար:
Էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի դրությամբ, կուտակված վառելիքի ծավալի մեկ հինգերորդից էլ պակաս քանակություն է մնացել պահեստարաններում: Այդ ժամանակվանից վեր պաշարներն էլ ավելի են նվազել: Տնտեսագետները նշում են, որ նավթի համաշխարհային շուկայի նոր վերահաշվեկշռումը և վերականգնվող համաշխարհային տնտեսությունից վառելիքի աճող պահանջարկն արդեն հանգեցրել են նավթի գների բարձրացմանը՝ 1 բարելի դիմաց համար 67 դոլար:
Ավելի վաղ Էներգիայի միջազգային գործակալությունը նշել էր, որ կանխատեսվում է նավթի պահանջարկի աճ: Անցյալ շաբաթ նավթը թանկացել է գրեթե հինգ տոկոսով: Այս աճին նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների անկումը, որոնք բարելավել են նավթի պահանջարկի և շուկայում այս հումքի մատակարարման սպասելիքները: