ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի կարող  մասնակցել ԵԱՏՄ նիստերին, եթե Հայաստանը վետո կիրառի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ պետք է վստահ լինենք, որ պահպանվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Եվ  ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Թուրքիայի վրա և պահպանի նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում:

 Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ 

—Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում այս ակտիվացումը:

— Այս պահին  որոշ լարվածություն կա թուրք-ամերիկյան հարցերում, բայց ամեն դեպքում   ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը  Թուրքիային գնահատում է որպես  դաշնակից և այդ նույն լսումների ժամանակ այդ մասին խոսել էր։ Այնպես որ, որքան էլ լարվածություն կա  ԱՄՆ-ն Թուրքիային գնահատում է որպես դաշնակից և այդ լարվածությունը կանցնի, իսկ երկրների միջև այդ դաշնակցությունը կպահպանվի։ Եվ ես կարծում եմ, որ ամբողջ իրականությունը սա է։ 

—Ռուս քաղաքագետ Դուգինը ասում է, որ Մոսկվան կատարեց իր խոստումը` օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը. հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Մյուս կողմից՝ այսօր ԵԱՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպե՞ս եք գնահատում:

— Այստեղ ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից, որովհետև եթե վետոի իրավունք է կիրառվում,  ապա վետոի կիրառման պարագայում  Ադրբեջանը չի կարող  որևէ կարգավիճակով մասնակցություն ունենալ ԵԱՏՄ նիստերին,  ընդորում, նաև միջկառավարական նիստերին և եթե Հայաստանը վետո չի կիրառում, սա արդեն այլ պատմություն է։  Այս պահին որոշիչ քայլը Հայաստանինն է  և տեսնենք, թե ինչ քաղաքական որոշում կկիրառեն ՀՀ քաղաքացիները։ 

 —Այս ուղղությամբ Հայաստանը պե՞տք է կոնկրետ քայլեր ձեռնարկի:

— Այո,  միանշանակ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular