ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հող տվողը այս երկրում հանգիստ չի ապրելու. Նարեկ Սամսոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք թույլ չենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ ապրի, անգամ եթե բոլորիս սպանի, միևնույն է՝ հանգիստ չի ապրելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Հող տվողը այս երկրում հանգիստ չի ապրելու, ուզում է բոլորիս սպանի, հող տվողը և այդքան երեխայի արյան տակ մտած մարդը հանգիստ չի ունենալու, նա պետք է Երևանի քրեակատարողական հիմնարկի խցում հայտնվի, միակ փրկությունը դա է»,- ասաց Սամսոնյանը:

Նա իր խոսքում նշեց՝ Փաշինյանի նախորդ բոլոր մարզային այցելությունները բեմադրված էին, և եթե կան մարդիկ, որոնք կասկածում էին, թող նայեն այսօրվա Սյունիքի այցը:

«Իր աջակիցները նրան խաբում են և կեղծ տվյալներ են տալիս: Նա այսօր Սյունիքում էլ փորձեց առաջ տանել իր պնդաճակատությունը և հանդիպեց Սյունյաց ողջույնին: Սյունեցիները լավ օրինակ հանդիսացան, նա այլևս ունի հայհոյախառն մականուն և այլևս Հայաստանում նրան տեսնողները պետք է այդպես դիմեն»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը և բազմաթիվ քաղաքացիներ շրջափակել են կառավարական առանձնատան մուտքերը, վիճակը շարունակում է լարված մնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular