ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադրանք դատախազության մոտ. ոստիկանների մոտից շշեր են նետվել ցուցարարների ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատախազության մոտ եղել են սադրիչներ,-«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտարարել է դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ հորդորել են հանդարտություն պահպանվի և բախում տեղի չունենա, քանի որ սադրիչները շատ են։

Ինչպես սկսվեց բախումը՝ հարցին ի պատասխան նա նշել է, որ չգիտի, թե ինչպես են սկսվել բախումները, բայց նկատել է ոստիկանների մոտից նետվող առարկաները։

«Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել: Ակցիայի ընթացքում մենք պահանջում էինք դատախազի հետ հանդիպում, որպեսզի նա իջնի և բացատրի, թե ինչ հիմքով են մարդիկ ձերբակալվել և ինչու են իրենք կատարում վարչապետի ապօրինի հրահանգները: Մենք հիմա այստեղ ենք, և կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք, որ սադրանքը կրկնվի»,- նշեց Խաչատրյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular