ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղրամյան գյուղի քարհանքում երեք երիտասարդ բռնաբարել են 12 տարեկան աղջկա

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ երեք տարբեր քրեական գործեր են քննվում: Երեք գործերը միավորում է նույն տուժողը՝ 14 տարին չլրացած՝ 2000 թվականի հունիսի 5­ին ծնված աղջիկը: Հատուկ կրթահամալիրի այս սանուհին 2012 թվականի դեկտեմբերի 21­ից 24­ը գտնվել է ոչ թե կրթահամալիրում, այլ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի քարհանքի պահակատան տնակում: Այնտեղ, ըստ մեղադրանքի, աղջկա անօգնական վիճակից օգտվել ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ» կատարելով՝ «իրենց սեռական կրքերին հագուրդ են տվել» դեկտեմբերի 21­ի կեսգիշերին՝ 22­ամյա Արգիշտի Մարտիրոսյանը, դեկտեմբերի 22­ի կեսգիշերին՝ 21­ ամյա Սահակ Սահակյանը, դեկտեմբերի 23­ի գիշերը՝ 28­ամյա Հովհաննես Սարգսյանը: Երեք «պահակների» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3­րդ մասով:

Աղբյուրը` 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular