Բաղրամյան գյուղի քարհանքում երեք երիտասարդ բռնաբարել են 12 տարեկան աղջկա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ երեք տարբեր քրեական գործեր են քննվում: Երեք գործերը միավորում է նույն տուժողը՝ 14 տարին չլրացած՝ 2000 թվականի հունիսի 5ին ծնված աղջիկը: Հատուկ կրթահամալիրի այս սանուհին 2012 թվականի դեկտեմբերի 21ից 24ը գտնվել է ոչ թե կրթահամալիրում, այլ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի քարհանքի պահակատան տնակում: Այնտեղ, ըստ մեղադրանքի, աղջկա անօգնական վիճակից օգտվել ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ» կատարելով՝ «իրենց սեռական կրքերին հագուրդ են տվել» դեկտեմբերի 21ի կեսգիշերին՝ 22ամյա Արգիշտի Մարտիրոսյանը, դեկտեմբերի 22ի կեսգիշերին՝ 21 ամյա Սահակ Սահակյանը, դեկտեմբերի 23ի գիշերը՝ 28ամյա Հովհաննես Սարգսյանը: Երեք «պահակների» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3րդ մասով:
Աղբյուրը` 1in.am