ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն  միշտ էլ կարևոր դերակատարում է ունեցել Արցախի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի կողմից  ցեղասպանությունը ինչ հեռանկարներ կտա Հայաստանին, ինչ դեր կունենա ԱՄՆ-ն Արցախի խնդրի լուծման գործում և Հայաստանի ներքաղաքական  զարգացումների մասին 1or.am  զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

—ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի համար, մասնավորապես անվտանգության առումով։

— Ես չեմ կարծում, թե դրանից  ռեալ ակնկալիքներ պետք է ունենալ։ Ամեն դեպքում կարծում եմ փոքր-ինչ դժվար կլինի քաղաքականացնել այդ ճանաչումը`  կոնկրետ Արցախի հարցում։ Բայց տարածաշրջանային առումով, այո, գուցե ավելի կզսպի  Թուրքիայի հավակնությունները, թուրքական ագրեսիվ նկրտումները։ Դա էլ չեմ կարծում,  թե ավելի լուրջ բաներ կլինեն  և չեմ  կարծում, թե դա մեզ համար է արվել   և այդ ճանաչման մեջ Հայաստանն ինչ-որ գործ ունի։  Դա ավելի շուտ ռուս-ամերիկյան, թուրք-ամերիկյան  հարաբերությունների տիրույթում է։  

—Տեսակետ կա, որ ԱՄՆ վարչակազմը ձգտում էր չմիջամտել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը, բայց հիմա դառնում է լիարժեք խաղացող տարածաշրջանում և տարածում է իր ազդեցությունը ոչ միայն Սիրիայի քրդերի, այլ նաև Ղարաբաղում վիճելի տարածքների վրա։ Համամի՞տ եք։

— Ոչ համամիտ չեմ,  որովհետև կարծում եմ, որ ԱՄՆ-ն  միշտ էլ կարևոր դերակատարում է ունեցել Արցախի հարցում  և  ոչ թե փորձել է չմիջամտել։  Իմ տպավորությամբ  իրավիճակը այսպիսին է՝ 44 օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան  համատեղ մեծացրեցին իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում  և ԱՄՆ-ն կարծես թե դուրս մնաց սրանից  և հիմա փորձում է  չեզոքացնել այդ ազդեցությունը և իր ծանրակշիռ ներկայությունը բերել  այս անգամ ցեղասպանության ճանաչման միջոցով։ Բայց այնպես չի, որ դերակատարում չի ունեցել, ամեն դեպքում ԱՄՆ-ն գերտերություն է, աշխարհի հզորագույն երկիրն է, բացի այդ էլ  Միսնկի  խմբի համանախագահ երկիր է  և չեմ կարող ասել, թե երբևէ  հեռացած է եղել այս տարածաշրջանից։ 

—Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ըստ Ձեզ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կպահե՞ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պայմանավորվածությունը, թե  այնուամենայնիվ  թեկանծու կառաջադրեն։

— Ամենայն հավանականությամբ կպահպանեն այդ պայմանավորվածությունը, որովհետև կարծում եմ,  որ հնարավոր է դրանից բացի, այլ պայմանավորվածություններ էլ լինեն  Նիկոլ Փաշինյանի հետ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular