ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես կասկած չունեմ, որ ընտրությունները կկայանան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հրաժարական է ներկայացրել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական տա և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

Հարցին, թե  արդյոք խորհրդարանական ընդդիմությունը իր խոսքը կպահի, քաղաքագետն ասաց, որ  կարծում է կպահի․ «Ես կասկած չունեմ, որ ընտրությունները կկայանան։ Խնդիրները խորհրդարանում չլուծելու համար խորհրդարանական երեք ուժերի միջև եղել է նախնական պայմանավորվածություն ու, օրինակ՝ ԼՀԿ-ն էլ հայտարարել է, որ ինքը հավատարիմ է մնում ձեռքբերված պայմանավորվածություններին։ Եթե ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն ետ կանգնեն պայմանավորվածություններից, ապա վստահ եմ՝ կարժանանան հասարակական մեծ պարսավանքի և հնարավոր է՝ իրենք այդ քայլով իրենց քաղաքական կարիերայի վրա մեծ տապանաքար դնեն, ուստի, կարծում եմ՝ նրանք ունեն բավարար իմաստնություն նման քայլի չգնալու համար»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular