ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու»․ Փաշինյանը շքանշանը փոխանցեց Կոմանդոսի որդուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատարը ցավով է նշել, որ «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչումը հանձնում է ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ նրա որդուն։«Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են։

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այս կոչումը կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular