ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերքի համաշխարհային օր, Երկխոսոության և զարգացման համար մշակութային բազմաձևության օր, Հունաստան՝ Պիրրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1917 - վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։

1921 - ՀՍԽՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։   

1922 - ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։

1928 - ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։

1937 - վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։

1947 - ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։

1962 - վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Հարությունյանը։

1967 - վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։

1969 - վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։

1988 - իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոխարինում՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բագիրովին՝ Աբդուռախման Վեզիրովը։

1991 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ Կուրբանովի  Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը։

1992 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ չորս ՄԻ-24 ուղղաթիռներ թռիչք են իրականացրել Շահումյանի շրջան՝ նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և էրքեջ գյուղերը։

2001 - Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջը, որի նշանակությունը միայն ներհամայնքային չէր՝ այդ կամուրջով էր անցնում Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապա Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:

2006 - Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:

2010 - Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։

2014 - 19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:

2015 - Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:

2018 - Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։

2020 - Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1471 - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։

1502 - պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։

1635 - ֆրանսիան ընդգրկվել է Երեսունամյա պատերազմի մեջ։

1759 - ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։

1786 - վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։

1792 - տեղի է ունեցել Ունդզեյն հրաբուխի ժայթքումը, որը մտել է մարդկության պատմության մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթկումների հնգյակի մեջ՝ զոհվել է 15 000 մարդ։

1804 - Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։

1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։

1851 - Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։

1861 - Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։

1864 - ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։

1881 - Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր Խաչը։

1904 - Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։

1915 - վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։

1921 - ստորագրվել է միութենական պայմանագիր Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի միջև։

- ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը հանդիսացող Անդրեյ Սախարովը։

1928 - Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկի Մաուսի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։

1945 - Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։

1956 - Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։

1961 - ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հերարձակումը։

1982 - սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։

2006 - Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular