Պատմության այս օրը (մայիսի 21)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերքի համաշխարհային օր, Երկխոսոության և զարգացման համար մշակութային բազմաձևության օր, Հունաստան՝ Պիրրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1917 - վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։
1921 - ՀՍԽՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։
1922 - ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։
1928 - ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։
1937 - վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։
1947 - ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։
1962 - վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Հարությունյանը։
1967 - վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։
1969 - վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։
1988 - իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոխարինում՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բագիրովին՝ Աբդուռախման Վեզիրովը։
1991 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ Կուրբանովի Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը։
1992 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ չորս ՄԻ-24 ուղղաթիռներ թռիչք են իրականացրել Շահումյանի շրջան՝ նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և էրքեջ գյուղերը։
2001 - Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջը, որի նշանակությունը միայն ներհամայնքային չէր՝ այդ կամուրջով էր անցնում Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապա Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:
2006 - Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:
2010 - Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։
2014 - 19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:
2015 - Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:
2018 - Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։
2020 - Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1471 - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։
1502 - պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։
1635 - ֆրանսիան ընդգրկվել է Երեսունամյա պատերազմի մեջ։
1759 - ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։
1786 - վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։
1792 - տեղի է ունեցել Ունդզեյն հրաբուխի ժայթքումը, որը մտել է մարդկության պատմության մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթկումների հնգյակի մեջ՝ զոհվել է 15 000 մարդ։
1804 - Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։
1851 - Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։
1861 - Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։
1864 - ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։
1881 - Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր Խաչը։
1904 - Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։
1915 - վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։
1921 - ստորագրվել է միութենական պայմանագիր Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի միջև։
- ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը հանդիսացող Անդրեյ Սախարովը։
1928 - Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկի Մաուսի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։
1945 - Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։
1956 - Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։
1961 - ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հերարձակումը։
1982 - սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։
2006 - Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը