ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է լինեն հասցեական, հստակ հայտարարություններ և ճնշումներ ադրբեջանական կողմի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքների հետևանքով ստեղծված իրադրությունը խաղաղ հանգուցալուծելու շուրջ բանակցություններ պետք է լինեին, որին ադրբեջանական կողմը հրաժարվեց ներկայանալ։

Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման  քաղաքականություն որդեգրել և ինչ նպատակ է հետապնդում  մասնագետը պատասխանել է․ «Նման քայլերը բնորոշ է Ադրբեջանին: Ակնհայտ է, որ նրանք չեն ուզում խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորել ու դուրս գալ ՀՀ-ի այն հատվածներից, որոնք փաստացի զավթել են: Քանի որ Հայաստանի համար անընդունելի է այս իրավիճակը, ստացվում է, որ Ադրբեջանի քայլերով իրավիճակը գնում է էսկալյացիայի»։

Անդրադառնալով այն հարցին, թե  ՀԱՊԿ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներից հնչող կոչերից հետո էլ ադրբեջանական կողմը  ինչո՞ւ որևէ քայլ չի գնում և տարածաշրջանային ի՞նչ զարգացումների կարող ենք  սպասել՝ Տարոն Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հասցեական, հստակ կոչեր ու պարտադրանք են հնչել, հետևաբար Ադրբեջանը իրեն կարող է թույլ տալ ձգձգել կամ փորձել հիմնավորվել ՀՀ տարածքներում: Կան իրավիճակը հանդարտեցնելու ինչ-որ երկկողմանի կոչեր, բայց իրավիճակը լարողն ադրբեջանական կողմն է, իրենք են մտել ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար խնդիրը չի կարող դիտարկվել երկու կողմերին ուղղված կոչերի մակարդակում: Պետք է լինեն հասցեական ու հստակ հայտարարություններ, ճնշումներ ադրբեջանական կողմի վրա, քանի դեռ դրանք չկան, իսկ դրանք մինչ օրս եղել են միայն Ֆրանսիայի կողմից, Ադրբեջանը կշարունակի իր գործելաոճը»։

Սոնա  Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular