ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևյան քարոզիչները չեն թաքցնում Սյունիքը զավթելու Բաքվի մտադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ալիևի գլխավոր քարոզչական Haqqin.az կայքը հրապարակել է ևս մեկ հոդված, որը ծծված է մատից և վերաբերում է Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրի վերջերս կատարած կոշտ հայտարարության հետ, ըստ որի` Իրանը չի հանդուրժի իր հյուսիսային սահմանների փոփոխություն, և նման սցենարի դեպքում պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել:

Ադրբեջանն անկեղծորեն է արտահայտել իր չհասկանալը, թե ինչո՞ւ է իրանական կողմը նման հայտարարություններ անում, քանի որ Ադրբեջանը հավակնում է ոչ թե Իրանի, այլ Հայաստանի տարածքին: Փաստացի, Ալիևի խոսափողը չի էլ ժխտում, որ Ադրբեջանը մտադիր է նոր գծեր գծագրել տարածաշրջանում և կտրել Հայաստանը Իրանից:

Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ տարածաշրջանում սահմանի փոփոխությունը Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Փաստն այն է, որ Հայաստանը Իրանին ԵԱՏՄ-ի հետ կապող միակ օղակն է, որի հետ Իրանը համագործակցություն է հաստատել կազմակերպության հետագա անդամակցության հնարավորությամբ: Նաև Իրանը նախատեսում է գործարկել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որը նույնպես պետք է անցնի Հայաստանով: Բացի դա, Սյունիքն իր հաղորդակցական նշանակությունից բացի ունի աշխարհաքաղաքական նշանակություն ոչ միայն բուն Հայաստանի, այլ նաև Իրանի համար: Ինչպես հայտնի է, սիրիացի արմատական ​​վարձկանները չեն էլ լքել Ադրբեջանը և մինչ հիմա վտանգ են ներկայացնում Իրանի համար: Բացի այդ, իսրայելական հատուկ ծառայություններն են ակտիվորեն գործունեություն ծավալում Իրանի սահմանին և անգամ մեծացրել են իրենց ներկայությունը Ադրբեջանում:

Իրականում հենց այն պնդումը, թե Ադրբեջանը չի սպառնում Իրանի տարածքային ամբողջականությանը, ինքնին սուտ է: Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն աջակցում են իրանցի ադրբեջանցիների` անջատողական շարժումներին ֆինանսավորելով և համակարգելով նրանց գործողությունները: Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո, Բաքվում անցկացված զորահանդեսում, Ռեջեփ Էրդողանը բացահայտ ակնարկել է, որ Թավրիզը պետք է դառնա թուրքական քաղաք: Ալիևի խոսափողի երկերեսանի հոդվածը, որում խոսվում է Իրանի ու Ադրբեջանի միջև ինչ-որ մտացածին բարեկամության մասին, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Խաղաղության և բարեկամության ոչ մի հայտարարություն, որը արվել է Բաքվից, այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular