Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևյան քարոզիչները չեն թաքցնում Սյունիքը զավթելու Բաքվի մտադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ալիևի գլխավոր քարոզչական Haqqin.az կայքը հրապարակել է ևս մեկ հոդված, որը ծծված է մատից և վերաբերում է Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրի վերջերս կատարած կոշտ հայտարարության հետ, ըստ որի` Իրանը չի հանդուրժի իր հյուսիսային սահմանների փոփոխություն, և նման սցենարի դեպքում պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել:

Ադրբեջանն անկեղծորեն է արտահայտել իր չհասկանալը, թե ինչո՞ւ է իրանական կողմը նման հայտարարություններ անում, քանի որ Ադրբեջանը հավակնում է ոչ թե Իրանի, այլ Հայաստանի տարածքին: Փաստացի, Ալիևի խոսափողը չի էլ ժխտում, որ Ադրբեջանը մտադիր է նոր գծեր գծագրել տարածաշրջանում և կտրել Հայաստանը Իրանից:

Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ տարածաշրջանում սահմանի փոփոխությունը Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Փաստն այն է, որ Հայաստանը Իրանին ԵԱՏՄ-ի հետ կապող միակ օղակն է, որի հետ Իրանը համագործակցություն է հաստատել կազմակերպության հետագա անդամակցության հնարավորությամբ: Նաև Իրանը նախատեսում է գործարկել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որը նույնպես պետք է անցնի Հայաստանով: Բացի դա, Սյունիքն իր հաղորդակցական նշանակությունից բացի ունի աշխարհաքաղաքական նշանակություն ոչ միայն բուն Հայաստանի, այլ նաև Իրանի համար: Ինչպես հայտնի է, սիրիացի արմատական ​​վարձկանները չեն էլ լքել Ադրբեջանը և մինչ հիմա վտանգ են ներկայացնում Իրանի համար: Բացի այդ, իսրայելական հատուկ ծառայություններն են ակտիվորեն գործունեություն ծավալում Իրանի սահմանին և անգամ մեծացրել են իրենց ներկայությունը Ադրբեջանում:

Իրականում հենց այն պնդումը, թե Ադրբեջանը չի սպառնում Իրանի տարածքային ամբողջականությանը, ինքնին սուտ է: Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն աջակցում են իրանցի ադրբեջանցիների` անջատողական շարժումներին ֆինանսավորելով և համակարգելով նրանց գործողությունները: Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո, Բաքվում անցկացված զորահանդեսում, Ռեջեփ Էրդողանը բացահայտ ակնարկել է, որ Թավրիզը պետք է դառնա թուրքական քաղաք: Ալիևի խոսափողի երկերեսանի հոդվածը, որում խոսվում է Իրանի ու Ադրբեջանի միջև ինչ-որ մտացածին բարեկամության մասին, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Խաղաղության և բարեկամության ոչ մի հայտարարություն, որը արվել է Բաքվից, այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված