ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում այս ընտրություններին․ սոցիոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել գրեթե այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք նախկինում էլ եղել են ակտիվ քաղաքականության մեջ, և ժողովուրդը լավ գիտի թե ով ինչ է արել: Այս թեմայով զրուցել ենք  սոցիոլոգների հետ՝ պարզելու նախընտրական տրամադրությունները։

Ըստ սոցոլիոլոգ Կարեն Սարգսյանի,  այս ընտրությունների ելքը կանխատեսելը բավականին դժվար է, որովհետև մարդկանց մի մասը  այսօրվա իրավիճակի հիման վրա է ընտրելու, իսկ մի մասը անցյալից եկող հիշողությունների և էմոցիաների․ « Սպասվող ընտրություններում  խնդիրը բևեռվելու է մի ձևակերպման շուրջ , թե ժողովուրդը ինչքանո՛վ է լավ հիշում, այսինքն, ի՛նչն են հիշելու և ինչի՛ հիման վրա են ընտրություն կատարելու՝ էմոցիաների՞, թե՞ այսօրվա իրավիճակից ելնելով: Սրանք բավականին դժվար հարցեր են, որոնց հնարավոր կլինի պատասխանել քարոզարշավի ընթացքում, որովհետև, չնայած հայտնի են քաղաքական ուժերը, բայց հայտնի չէ, թե ինչ ծրագիր են առաջարկում, ի վերջո՝ ընտրում ես ոչ թե անձին, այլ՝ ծրագիրը»։ 

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն էլ կարծում է, որ այս ընտրությունների արդյունքում ոչ թե 3,  այլ 5-6 կուսակցություններ են ԱԺ մտնելու «Ասեմ ձեզ, հատուկ ուսումնասիրություն չենք կատարել, բայց ես հետևում եմ և իմ պատկերացումներով ավելի ակտիվ մասնակցություն կլինի ընտրություններին և շատ կուսակցություններ կընդգրկվեն ապագա Ազգային ժողովում: Այսինքն, ոչ թե երեքը կլինեն, այլ 5-6-ը»։

Ըստ սոցիոլոգի այս ընտրություններում բևեռները  շատ տարբեր են․ «  Այս անգամ ԱԺ-ում շատ կուսակցություններ կլինեն, որովհետև նախ այս անգամ  մասնակիցները շատ են և հետո՝ բևեռներն են շատ տարբեր: Ամեն մեկն իր ծրագրերն ու մոտեցումներն ունի և այնպես են տրամադրված, որ կարծես թե ոչ մեկը չի ցանկանում դաշտը զիջել: Կարծում եմ, որ բավականին թեժ նախընտրական պայքար կգնա  և համոզված եմ, որ կուսակցությունների թիվն ավելին կլինի, քան 3-ը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular