ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իր բոլոր որոշումները լրիվ Ադրբեջանի շահերից են բխում. Արսեն Գրիգորյան (Մրո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել իր զորքերը, իր իսկ սուվերեն տարածքում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները տեղեկացնեն, որ Ադրբեջանը համաձայն է:

ArmDaily.am-ի հետ զրույցում Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ասաց, որ անհասկանալի հայտարարություններ է անում Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ինձ համար անհասկանալի է՝ ո՞նց մենք մեր հողի վրա հետ քաշվենք, ինձ համար դա անհասկանալի երևույթ է: Ինչի՞ մասին է խոսքը: Դա նույնիսկ տարօրինակ հայտարարություն է և լիքը անհասկանալի բան կա մեջը: Մենք մեր հողի վրա ենք, իրենք մտել են մեր հողը, իրենց հետ գնալը հասկանալի է՝ մեր հետ գնա՞լը որն է»,-ասաց Արսեն Գրիգորյանը:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ այդ սարը մեզ պետք չէ, քանի որ տարվա մեծ մասը այն ձնով է ծածկված, վաստակավոր արտիստն ասաց. «Ո՞նց կարող է մեզ պետք չի՝ ի՞նչ է նշանակում:

Այդ նահանջ տրամադրությունը, չգիտեմ, այս ի՞նչ քաղաքականություն են տանում, սա Հայաստանի ղեկավարի քաղաքականությո՞ւն է, թե ուրիշ երկրի: Իր բոլոր որոշումները լրիվ Ադրբեջանի շահերից են բխում: Իր բոլոր հայտարարությունները համընկնում են Ալիևի հայտարարությունների հետ:

Մեր շահը ո՞վ է պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության շահը ո՞վ է պաշտպանելու»,- ասաց Գրիգորյանը:

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular