Իր բոլոր որոշումները լրիվ Ադրբեջանի շահերից են բխում. Արսեն Գրիգորյան (Մրո)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել իր զորքերը, իր իսկ սուվերեն տարածքում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները տեղեկացնեն, որ Ադրբեջանը համաձայն է:
ArmDaily.am-ի հետ զրույցում Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ասաց, որ անհասկանալի հայտարարություններ է անում Նիկոլ Փաշինյանը:
«Նախ ինձ համար անհասկանալի է՝ ո՞նց մենք մեր հողի վրա հետ քաշվենք, ինձ համար դա անհասկանալի երևույթ է: Ինչի՞ մասին է խոսքը: Դա նույնիսկ տարօրինակ հայտարարություն է և լիքը անհասկանալի բան կա մեջը: Մենք մեր հողի վրա ենք, իրենք մտել են մեր հողը, իրենց հետ գնալը հասկանալի է՝ մեր հետ գնա՞լը որն է»,-ասաց Արսեն Գրիգորյանը:
Անդրադառնալով այն հայտարարությանը, որ այդ սարը մեզ պետք չէ, քանի որ տարվա մեծ մասը այն ձնով է ծածկված, վաստակավոր արտիստն ասաց. «Ո՞նց կարող է մեզ պետք չի՝ ի՞նչ է նշանակում:
Այդ նահանջ տրամադրությունը, չգիտեմ, այս ի՞նչ քաղաքականություն են տանում, սա Հայաստանի ղեկավարի քաղաքականությո՞ւն է, թե ուրիշ երկրի: Իր բոլոր որոշումները լրիվ Ադրբեջանի շահերից են բխում: Իր բոլոր հայտարարությունները համընկնում են Ալիևի հայտարարությունների հետ:
Մեր շահը ո՞վ է պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության շահը ո՞վ է պաշտպանելու»,- ասաց Գրիգորյանը:
Հայկա Ալոյան