ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ Երևանում. դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետը, քննչական վարչության պետի տեղակալն ու ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 45-ամյա Արմեն Ղազարյանը, Բագրատունյաց պողոտայում` Գործարանային մետրոյի հարևանությամբ, իր վարած «Honda» մակնիշի 35 TՍ 655 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 54-ամյա Իսրայել Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է պատկան մարմիններին, սակայն վախեցել է մոտենալ վրաերթի ենթարկվածին, քանի որ մահացածի հարազատներն այնտեղ են եղել: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Ղազարյանը աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում, որպես ինժեներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular