ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Ադրբեջան. ի թիվս այլ հարցերի` կքննարկվի նաև ԼՂ շուրջ իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը` հղում տալով իր դիվանագիտական աղբյուրին:

Ըստ աղբյուրի, այցը կտևի 2 օր:

Այցի նպատակները, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, կլինեն «երկկողմ և տարածաշրջանային գերակայությունների խթանումը» և «տարածաշրջանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը աջակցելը»:

Ադրբեջանում  ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կհանդիպի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ, կքննարկի Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular