ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Ադրբեջան. ի թիվս այլ հարցերի` կքննարկվի նաև ԼՂ շուրջ իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը` հղում տալով իր դիվանագիտական աղբյուրին:
Ըստ աղբյուրի, այցը կտևի 2 օր:
Այցի նպատակները, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, կլինեն «երկկողմ և տարածաշրջանային գերակայությունների խթանումը» և «տարածաշրջանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը աջակցելը»:
Ադրբեջանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կհանդիպի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ, կքննարկի Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: