ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:

Նվագախմբից հայտնում են, որ աշխարհահռչակ դիրիժորի հետ փորձերն անցնում են ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Մուտին փաստում է՝ հայերն ու իտալացիները բազում ընդհանրություններ ունեն, և այդ ընդհանրություններն օգնում են էլ ավելի լավ կերպով անցկացնելու փորձերն ու շուտով նաև համերգը։

Հայաստանի պետական կամերային երգչախումբը ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Ռավեննայի փառատոնին, որի շրջանակում հանդես է գալու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա հուլիսի 1-ին: Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular