Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը
ՄՇԱԿՈՒՅԹԻտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
Նվագախմբից հայտնում են, որ աշխարհահռչակ դիրիժորի հետ փորձերն անցնում են ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Մուտին փաստում է՝ հայերն ու իտալացիները բազում ընդհանրություններ ունեն, և այդ ընդհանրություններն օգնում են էլ ավելի լավ կերպով անցկացնելու փորձերն ու շուտով նաև համերգը։
Հայաստանի պետական կամերային երգչախումբը ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Ռավեննայի փառատոնին, որի շրջանակում հանդես է գալու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա հուլիսի 1-ին: Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։