ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news-front.info-ն գրում է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կրկին իշխանություն ստացած Փաշինյանի թիմը կարծես նույնիսկ չի էլ փորձում համախմբել պառակտված հասարակությանը: Եվ դա, համենայն դեպս, տագնապալի է:

Այլ բան է, որ անձնական հաշիվներ մաքրեն իրենց պատմական հակառակորդների հետ, և մեկ այլ բան է այդ ամենը տեղափոխել զուտ նեղ մասնագիտական ​​ոլորտներ:

Դժվար թե որևէ մեկը վիճարկի այն հարցը, որ Հայաստանին ցանկալի չէ կորցնել բարձր որակավորում ունեցող կադրերին: Եվ հատկապես բժշկության ոլորտում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կան հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, վերջույթներ կորցրած և ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած մարդիկ: Այդ լույսի ներքո Փաշինյանի թիմի կողմից հանրահայտ բժիշկ Արմեն Չարչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ձգտումը առանց չափազանցության  առնվազն անհեթեթ է թվում: Ի վերջո, նա կատարել է հազարավոր ամենադժվար վիրահատություններ, հարյուրավոր մարդկանց է ոտքի կանգնեցրել, կյանքեր փրկել և դաստիարակել որակյալ վնասվածքաբանների սերունդներ: Նման մասնագետները, սկզբունքորեն, իրենց քաշին հավասար ոսկի արժեն:

Մինչդեռ Չարչյանին փորձում են ազատազրկել ականջներից քաշված և երկարեցված մեղադրանքներով: Այո, հրապարակվել են ձայնագրություններ, որտեղ նա ինչ-որ մեկին հորդորում է գնալ ընտրությունների: Բայց որքանով մեզ հայտնի է, այդ ձայնագրություններում չկա կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու որևէ կոչ:

Հուսանք, որ երկրի համար շատ դժվար և ցավոտ ժամանակահատվածում իրենց իշխանությունը երկարացրած քաղաքական գործիչները կունենան բավական հեռատեսություն, որպեսի չկպչեն բարձր որակավորում ունեցող այն մարդկանց, ովքեր, լինելով իրենց ոլորտի մասնագետներ, կարող են օգուտ տալ ողջ ժողովրդին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular